Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փորձեք ձեր սերը

Փորձեք ձեր սերը
27.05.2025 | 21:59
Մայիսի 28
Մեծ Սերը գիտի, որ ամեն մի դժվարության մեջ, ամեն փորձության ու ձախողության մեջ, իր սիրելիի սոսկ ներկայությունը բավական է:
Այս ձևով ստուգեք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:
Ինձհետ լինելը միայն, իմանալը, որ Ես քո կողքին եմ, բերու՞մ է արդյոք քեզ խաղաղություն և ուրախություն: Եթե այդպես չէ, այդ դեպքում Իմ հանդեպ ունեցած քո սերը և Իմ մասին ունեցած քո պատկերացումները թերի են:
Եթե իրոք այդպես է, ուրեմն ավելի շատ աղոթեք սեր ունենալու համար:
Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ